Հենրիխ Մխիթարյանի ամանորյա շնորհավորանքը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հենրիխ Մխիթարյանի ամանորյա շնորհավորանքը


Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական ուղերձ է հղել ամանորյա տոների կապակցությամբ.

 «Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ: Թող 2019թ. բոլորիս համար լինի առողջության, նպատակների իրականացման և խաղաղության տարի: 

Նոր տարում պետք է աշխատենք հասնելու շատ ավելի մեծ հաջողությունների և ձգտենք լինելու լավագույնը մեր սկսած գործում: 

Մեր պատասխանատվությունն է նաև խրախուսել երիտասարդներին հասնելու այնքան հեռուն, ինչքան իրենց երազանքներն ու աշխատասիրությունը թույլ կտան: Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր սահմանները պաշտպանող քաջ զինվորներին: 

Ապրենք այնպիսի երկրում, ուր պաշտպանված և երջանիկ է ամեն քաղաքացի: Մաղթում եմ բոլորիդ հաճելի ժամանց ձեր սիրելիների շրջապատում և ուրախ ՆՈՐ ՏԱՐԻ!»,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում: