Հայ հայտնիների ամանորյա շնորհավորանքները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Միհրան Ծառուկյան
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Թող, որ 2019 - ին խաղաղություն, լույս , բարություն ու սեր տիրի յուրաքանչյուրիս ընտանիքում, մեր հայրենիքում և ողջ աշխարհում:
Աստված մեզ պահապան։

Կարեն Սևակ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Գուրգեն Դաբաղյան
Ընկերներ և հարազատներ ջան շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ սեր, երջանկություն... մեր երկրին խաղաղեւթյուն:

Օլգա Այվազյան
Շնորհավոր գալիք ամանոր սիրելի ընկերներ և հարզատնե:

Հակող Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ:
Բարի գալուստ 2019թ.
Թող այս՝ խոզի տարին, լինի բոլորիս համար բեղնավոր, բերքառատ, հաջողակ, սիրո, ջերմության, բարության, երջանկության , խաղաղության ու առողջության տարի: Շնորհավոր սիրելիներ ջա՜ն: Մենք անկկեղծ, սրտով սիրում ենք բոլորիդ,
շնորհակալ ենք, որ կաք:

Միկա Ղափլանյան
դե հաջողություն քեզ իմ տարի, ապրես որ էսքան լավն էիր))))) գալդ բարի 2019 ջան

Սարգիս Եղիազարյան
Իր ավարտին մոտեցավ ևս մեկ հիշարժան տարի։ Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը, սիրելիներս։ Մաղթում եմ ձեզ մեծ ու լիքը սեր դեպի կյանքը, դեպի ամեն նոր ու հիշվող տարի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ՝ ձեր ջերմ խոսքերով ու դրական էներգիայով մշտապես կողքիս լինելու և ոգևորելու համար։ Մեկ տարվա ընթացքում ձեր դատին հանձնեցի մի քանի նոր երգեր, հանդես եկա համերգային նախագծերով և այս ամբողջ ընթացքում վայելեցի ձեր անսպառ սերն ու ջերմությունը։
2019թ.-ին իմ երգացանկում կլինեն էլ ավելի նոր ու տարբերվող երգեր, էլ ավելի հետաքրքիր նախագծեր։
Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ այն ամենը, ինչ կյանք է տալիս հոգուս, որ ունեմ ձեզ։ Սիրով ձեր՝ Սարգիս Եղիազարյան

Էդգար Մանուչարյան

Անկա Սարիբեկյան
Պատրաստ ենք 2019 -ը կատարիր մեր իղձերը ։

Արփի Գաբրիելյան
Բարև 2019..

Գեղամ Շերոյան
Մաղթում եմ, որ նոր տարում հայացքները լինեն միայն դեպի առաջ: Ձգտենք ավելիին, միշտ փնտրենք: Եվ երբ մեկ տարին անցնի` դուք ասեք, որ իսկապես ինչ-որ բան փոխվեց: Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ:

Սիլվա Հակոբյան
Սա այն տարին է,երբ թե՛ հոգիս,թե՛ ներաշխարհս լցված են առանձնակի խաղաղությամբ ու ներդաշնակությամբ ! Զգում եմ,որ այս տարին իմ կյանքի ամենահիշարժաններից է լինելու:
Սա այն տարին է,երբ թե՛ հոգիս,թե՛ ներաշխարհս լցված են առանձնակի խաղաղությամբ ու ներդաշնակությամբ ! Զգում եմ,որ այս տարին իմ կյանքի ամենահիշարժաններից է լինելու:
Ուզում եմ,որ այդ զգացողությամբ լցված լինեք բոլորդ ու սիրով,հավատով ապրեք ձեր յուրաքանչյուր օրը !
Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ ! Թող 2019թ.-ը լինի միայն լավ իրադարձությունների տարի !!!
Սիրում եմ ձեզ իմ հայրենակիցներ
Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ ! Թող 2019թ.-ը լինի միայն լավ իրադարձությունների տարի !!!
Սիրում եմ ձեզ իմ հայրենակիցներ

Սևակ Ամրոյան
ժողովուրդ ջան, հայեր ջաան շնորհավոր մեր նոր տարին, լինենք առողջ ու երջանիկ, ապրենք խաղաղ մեր հզոր հայրենիքում:





