Քրիստինե Պեպելյանն առաջին լուսանկարներն է հրապարակել որդու հետ
«Սիրելիներս:
Այս տարին իսկապես խորհրդանշանակ էր ինձ համար։ Ես երջանիկ եմ ,որ իմ կյանքի ամենակարեւոր պահին կողքիս եղաք, որ կիսեցիք իմ ուրախությունը եւ բարի գալուստ մաղթեցիք իմ տղային՝ Արեգիս։
Ձեր բարի խոսքերով, աղոթքներով ու մաղթանքներով դուք ինձ դարձրիք առավել երջանիկ։
Մաղթում եմ, որ կատարվեն Ձեր բոլոր նվիրական երազանքներն ու Ձեր տները միշտ լցված լինեն արեւով։ Շնորհավոր Նոր Տարի»,- մեկնաբանություններում գրել է Քրիստինե Պեպելյանը։





