Ինչու Մերի Մակարյանը ներկա չէր «Տաշի շոուին», չնայած գովազդներում նշվել էր, որ նա վարելու է շոուն
Tert.am Life–ը համերգի կազմակերպիչ Euromusic Entertainment-ից պարզել է, թե ինչու Մերին ներկա չէր միջոցառմանը, երբ բոլոր գովազդներում նշվել էր նրա անունը։
Ընկերության PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը մեզ հայտնեց, որ անկանխատեսելի խնդիր էր առաջացել։ Մերին Լոս Անջելեսից պետք է մեկներ Մոսկվա, սակայն թրանսֆերի երկիր Վարշավայում դեպի Մոսկվա թռիչքի հետ խնդիր է առաջացել։
«Մենք հրավիրել էինք Մերիին և կար երկկողմանի համաձայնություն։ Սակայն Վարշավայում թռիչքի հետ խնդիր էր առաջացել, իրենք 3 օր մնացել են այնտեղ։ Մերին այդ մասին տեղյակ է պահել Euromusic Entertainment-ի տնօրեն Տարոն Պողոսյանին։ Նա էլ շատ արագ փոխարինող է գտել Մերիի համար։ Մերիի հետ կապված ոչ մի խնդիր չկար։ Շատ ջերմ հարաբերություններ ունենք, ու պատրաստվում ենք հաջորդ տարի էլ համագործակցել։ Սա մի խնդիր էր, որն իրենից չէր կախված և յուրաքանչյուրի հետ կարող էր պատահել»,– ասաց Լուսինեն։





