«Մի կաթիլ արյուն ինչ-որ մեկին կյանք պարգևելու համար». Մի խումբ երիտասարդներ անվարձահատույց արյունատվություն են կատարել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մի կաթիլ արյուն ինչ-որ մեկին կյանք պարգևելու համար». Մի խումբ երիտասարդներ անվարձահատույց արյունատվություն են կատարել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Օրերս մի խումբ երիտասարդներ
Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցում անվարձահատույց արյունատվության երիտասարդական ակցիա կազմակերպեցին, որին մասնակցում էին կամավորներ և ուսանողներ:

Արյուն տալուց առաջ երիտասարդ դոնորները լրացրին համապատասխան հարցաթերթիկը, բուժզննում անցան, որից հետո միայն թույլատրվեց նրանց կատարել արյունատվություն։
Ուսանող Մարատ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օգնելու պարտականությունը յուրաքանչյուրինն է։
«Ինչպես կարելի է հանգիստ ապրել, եթե գիտես, որ մարդիկ ունեն արյան պահանջ։ Հույս ունեմ, որ մեր մի կաթիլ արյունը ինչ-որ մեկին կյանք կպարգևի կամ օգտակար կլինի»- մեզ հետ զրուցյում ասաց երիտասարդ ուսանող Մարատը:


Երիտասարդները ամանորի նախաշեմին փոքրիկ և միևնույն ժամանակ գեղեցիկ անակնկալներով էին այցելել կենտրոն: Նրանք փոքրերին գեղեցիկ տոնական նվերներ նվիրեցին:


«Սա առաջին նման միջոցառումն է: 2019-ին ևս կլինեն նման այլ միջոցառումներ և այդ ժամանակ էլ ավելի շատ երիտասարդներ կընդգրկվեն այս նախաձեռնությանը»- ասաց կազմակերպիչ երիտասարդ ուսանող Մարատ Սարգսյանը:





Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ