Արման Նավասարդյանը նշանակվեց Համազգային թատրոնի տնօրենի ժպ
ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի դերասան Արման Նավասարդյանին։ Նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։
Դերասանի թեկնածությունն առաջադրել էր Համազգայինի թատերախումբը, որի գործադուլի արդյունքում նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանը հրաժարական ներկայացրեց։





