Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակում ներկայանում է ոճային փոփոխությամբ
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը շուտով երկրպագուներին կներկայանա նոր տեսահոլովակով, որտեղ հանդիսատեսը նրան կտեսնի ոճային փոփոխությամբ։
Ամեն անգամ նորովի ներկայացող երգչուհին, ըստ տեսահոլովակի սյուժեի, այս անգամ հայտնվում է բանտում և հրաժարվում երկար վարսերից։
Երգչուհին նոր է հրապարակել տեսահոլովակի անոնսը, բայց այն արդեն հասցրել է բուռն քննարկումների տեղիք տալ։ Երկրպագուները քննարկում են, թե Լիլիթին ինչքանով է սազում կարճ սանրվածքը։





