Առաջին ալիքը` «Եվրատեսիլում» ՀՀ մասնակցի և Նատալյա Օրեյրոյի համատեղ ելույթի լուրերի մասին
Armtimes.com-ը գրել է, որ Օրեյրոյի երևանյան համերգի կազմակերպիչները ցանկանում են, որպեսզի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում նա զուգերգով հանդես գա Հայաստանի մասնակցի հետ: Համերգի կազմակերպիչ «Гамаюн» ընկերության պրոդյուսեր Մաքսիմ Հովհաննիսյանը նշել է, որ փորձում են կապ հաստատել ՀՀ-ում «Եվրատեսիլ» մրցույթով զբաղվողների հետ:
Թեմայի մասին Tert.am Life–ը պարզաբանում ստացավ Հանրային հեռուստաընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնից։
Առաջին ալիքից մեզ հայտնեցին, որ այս պահին նման հարցով որևէ բանակցություն չեն վարում. ««Եվրատեսիլ 2019»–ին Հայաստանի մասնակցությունը հաստատ է, սակայն դեռ չգիտենք, թե ով է ներկայացնելու մեր երկիրը և ինչ տարբերակով է ընտրվելու պատվիրակը։ Հնարավոր համագործակցության մասին կարելի է մտածել մասակցի ընտրությունից հետո։ Այս օրերին բոլոր ուժերը կենտրոնացրել ենք «Մանկական Եվրատեսիլի» վրա, քանի որ հաշված օրերից` նոյեմբերի 25–ին, L.E.V.O.N.–ի ելույթն է»։





