Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը
Երեկ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Լևոն Մուրադյանը, ում հեռուստադիտողն առավել ճանաչեց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից՝ Վռամ Արևշատյանի կերպարով:
Նրա մահվան մասին տեղեկացանք նույն սերիալում Համբարձումին մարմնավորող Էմիլ Գալստյանից, ով ֆեյսբուքյան իր էջում դերասանի լուսանկարին կից գրառում է արել․
«Լևոն Մուրադյան: Մեծ մարդ, տաղանդավոր դերասան, ավագ ընկեր: R.I.P.։ Միշտ մեզ հետ ես»,- գրել է դերասանը:
Լևոն Մուրադյանը տառապում էր շաքարային դիաբետով:





