Նյու Յորքում տեղի է ունեցել Victoria's Secret ապրանքանիշի շքեղ ցուցադրությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նյու Յորքում տեղի է ունեցել Victoria's Secret ապրանքանիշի շքեղ ցուցադրությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Անցած գիշեր Նյու Յորքը դարձել էր աշխարհի գեղեցկագույն կանանց հավաքատեղի: Երկարոտն մոդելները մասնակցում էին լեգենդար Victoria’s Secret-ի ամենամյա շոուին: Աշխարհի ամենապահանջված մոդելները հրեշտակների թևեր են հագել և ներկայացրել ներքնազգեստի` տարբեր թեմատիկայով հավաքածուներ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս տարվա ցուցադրության աստղերը եղել են Քենդալ Ջեները, Ջիջի, Բելլա Հադիդները, Էլզա Հոսկը, Ադրիանա Լիման, Քենդիս Սվեյնփոլը, Բեհաթի Փրինսլուն և այլք:

Առանձնակի իրարանցում է առաջացրել Victoria's Secret-ի աստղը՝ Էլզա Հոսկը, որն աշխարհին ցուցադրել է ցուցադրության գլխավոր նմուշը՝ 1 մլն դոլար արժողությամբ Fantasy Bra-ն: Ն մուշը զարդարված է եղել ավելի քան 2.100 Swarovski ադամանդներով, որոնք աճեցվել են արհեստական ճանապարհով՝ լաբորատոր պայմաններում: 

Դրանք կրծկալին ամրացնելու համար ծախսվել է 930 ժամ:

Պարբերականը նկատում է, որ 30-ամյա Հոսկին առաջին անգամ է վստահվել կրել Fantasy Bra-ն, որի դիզայնն ու արժեքն ամեն տարի փոխվում են:

Շոուից հետո մոդելը խոստովանել է, որ դա իր համար մեծ պատիվ էր: