Չորս մենամարտ և չորս հաղթանակ. Հայկ Հարությունյանը հաղթանակ տարավ 1 ին ռաունդում. Բռնցքամարտիկը խոսել է նախորդ մենամարտի շուրջ ստեղծված տհաճ իրավիճակի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Հայկ Հարությունյանը հերթական մենամարտն անցկացրեց և հերթական համոզիչ հաղթանակը տարավ:
Այս անգամ Հարությունյանի մրցակիցը ազգությամն Քուրդ՝ Սարբի Ուլաս Գոյեցման էր:
Սա Հայկ Հարությունյանի չորրորդ մենամարտն էր, որոնցում նա 4 հաղթանակ է տարել:
EXCLUSIVElife.am-ի խնդրանքով Հայկը անդրադարձավ նախորդ մենամարտի շուրջ ստեղծված տհաճ իրավիճակին:
«Դեռևս օգոստոսին ես տվեցի իմ համաձայնությունը մենամարտելու Ֆրանսիայի 6 ակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն IBO վարկածով ինտերկոնտինենտալ չեմպիոն Ֆրենկ Հարոխեյի հետ: Բանակցություններից ընդամենը մեկ շաբաթ անց ֆրանսիական կողմը Ֆրենկին փոխարինեց մեկ այլ բռնցքամարտիկով, ես կրկին տվեցի իմ համաձայնությունը: Մենամարտից ընդամենը 10 օր առաջ փոխարինված հակարակորդս անհասկանալի պատճառով հրաժարվեց մենամարտից, ցավոք` ֆրանսիական կողմը չկարողացավ գտնել հակարակորդ: Շնորհակալություն իմ մենեջերին փայլուն աշխատանքի համար, կարճ ժամկետում կարողացավ գտնել տեղ և հակառակորդ, ինչը պրոֆեսիոնալ բռնցքամարտում իսկապես խնդիր է: Հատուկ շնորհակալություն ֆրանսահայ համայնքին պատրաստակամություն ցուցաբերելու համար, հուսով եմ դեռ հնարավորություն կստանամ մենամարտել ֆրանսիայում»,- ասաց Հայկը:
Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի անձնական արխիվից







