Ինչպես է անցնում «Էլենի օրագիրը 2» սերիալի նկարահանումները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Սերիալի ստեղծագործական թիմը նոր էնտուզիազմով ու ոգևորությամբ է գործի անցել՝ հաշվի չառնելով անգամ ամառային տապն ու կիզիչ արևը: Նրանք անում են ամեն ինչ, «Էլենի օրագրի» տրամադրությունն ու մթնոլորտը պահպանելու համար: Նոր սյուժեի հիմքում հերոսների ուսանողական կյանքն է լինելու՝ լի հետաքրքրություններով ու դժվարություններով: Հիմնական դերասանական կորիզը պահպանված է՝ Էդգար Իգիթյան, Իննա Խոջամիրյան, Սիսիան Սեփանյան, Մարինկա Խաչատրյան, Միկա Ղափլանյան, Հասմիկ Խոջյան, Հովակ Գալոյան, Նելլի Խերանյան: Նրանց առաջիկայում կմիանան նաև որ դեմքեր՝ Վարուժան Մարգարյան, Գագիկ Մադոյան և այլ դերասաններ։





