Երեկ համացանցում հայտնված ռեփ երգող և անկեղծ տեսարաններով աղջիկների տեսահոլովակը, դարձել էր ֆեյսբուքի թոփ քննարկման թեման: Չնայած ոմանք չէին հասկանում երգի բառերը, բայց դա բնավ չէր խանգարում մի քանի անգամ դիտել վերջիններիս պարը: Պարզվում է՝ երգչուհին Իստագրամում ավելի հայտնի է Black Mari անունով: Ո՞վ է նա, ինչով է զբաղվում, ինչպես է գումար վաստակում: Մարին հրաժարվեց տեսահոլովակի մասին խոսել, բայց համաձայնվել է պատասխանել մի քանի հարցերի:
Ծնվել է Երևանում, արդեն յոթ տարի է աշխատում է Երևանի գիշերային ակումբներից մեկում՝ որպես մերկապարուհի: «Ես շատ սիրում եմ պարել, իսկ իմ աշխատանքին նայում եմ որպես սպորտաձև, իսկ Հայաստանում մերկապարուհուն այլ աչքով են նայում և կարծում են, որ կարող է վատ համբավ ունենալ: Դրան որպես արվեստ չեն նայում»:
Մարին նշում է, որ Հայաստանում քիչ տղամարդիկ կան, ովքեր գնահատում են և որպես արվեստ են ընդունում. Տղամարդիկ գալիս են գիշերային ակումբ պարզապես մերկ աղջիկներին նայելու: Գեղեցիկ պար՝ գեղեցիկ աղջկա կատարմամբ, սա է ավելի շատ հետաքրքրքում տղամարդկանց: Իհարկե շոու ծրագրեր նույնպես սիրում են՝ էրոտիկ և լեզբի շոու: Բայց շատ քչերն են մեր գործին նայում որպես արվեստ, քչերը գիտեն՝ ինչ է pole dance-ը: Կան մշտական այցելուներ, ովքեր գալիս են բացառապես իմ պարը նայելու համար, բայց ես նրանց այլևս որպես հաճախորդ չեմ դիտարկում, բոլորի հետ արդեն ընկերացել եմ»:
Այցելուների շարքում լինում են նաև առատաձեռն տղամարդիկ, ովքեր Մարիի մեկ պարի համար կարող են վճարել 130-140.000 դրամ. «Նվերներ ևս ստանում եմ, օրինակ՝ ծաղիկներ, փափուկ խաղալիքներ և ոսկյա ապարանջաններ: Բնականաբար մերժում եմ, քանի որ այդ ամենի դիմաց տղամարդկանց ինչ-որ բան պետք է տալ, իսկ ես նրանց չեմ տա այն ինչ ուզում են»: