«Հոգուս պարտքն է զորամասերում երգով հանդես գալը». Մարգար Եղիազարյան - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հոգուս պարտքն է զորամասերում երգով հանդես գալը». Մարգար Եղիազարյան



Ժող.երգերի փայլուն կատարող Մարգար Եղիազարյանը, ով " Գոհար " սիմֆոնիկ նվագախումբ և երգչախմբի , ինչպես նաև Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգիչ է անցյալ տարի փառահեղ հաղթանակ ունեցավ Թուրքիայում ներկայացնելով ազգային երգը:  

Երգչի երաժշտական գործունեությունը ակտիվ շրջադարձերով է լեցուն : Օրերս նա ձայնագրել է նոր երգ , որն ունի " Ձոն Սարդարապատի քաջերին " անվանումը : Այն , որ Սարդարապատի 100 - ամյակին նվիրված պետական միջոցառումների ընթացքում երգը հաջողություն կունենա արդեն իսկ ակնհայտ է:

 Երգչից տեղեկացանք , որ երգի հեղինակը Արսեն Համբարյանն է, նա հավելեց նախատեսված է նոր տեսահոլովակ համանուն երգի հիման վրա:
Զրույցի ընթացքում պարզեցինք , որ Մարգար Եղիազարյանը մեծագույն սիրով ներկայացնում է ժողովրդական , հայրենասիրական երգերը , որոնց մեջ արտացոլված է հայրենի պատմությունը:

Ի դեպ առաջիկայում նախատեսված է նաև համերգային շրջագայությում ԱՄՆ - ի մի շարք քաղաքներում , որտեղ դաշնակահար Գեղամ Մարգարյանի հետ համատեղ նրանք հանդիսատեսին կներկայանան ռոմանսներով :

Որքան էլ շատ լինի զբաղվածությունս հոգուս պարտքն եմ համարում այցելել զորամասեր ու իմ կատարումներով ոգևորել զինվորին , սպային , եզրափակեց Մարգար Եղիազարյանը: