Dolce & Gabbana-ի դիզայները վիրավորել է Քարդաշյանների ընտանիքին. «Աշխարհի ամենաէժանագիններն են» - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Dolce & Gabbana-ի դիզայները վիրավորել է Քարդաշյանների ընտանիքին. «Աշխարհի ամենաէժանագիններն են»


Աշխարհահռչակ իտալական Dolce & Gabbana-ի համահիմնադիր Ստեֆանո Գաբբանայի մոտ կարծես թե հայտնի մարդկանց վիրավորելու սովորույթ է ձևավորվում։
Ինչպես հայտնում է harpersbazaar.com.au կայքը, այս անգամ դիզայները վիրավորական գրառում է կատարել՝ ուղղված Քարդաշյաններին։ 
Մասնավորապես, Քարդաշյան-Ջեններ ընտանիքի լուսանկարներից մեկի տակ Գաբբանոն գրել է. «Աշխարհի ամենաէժանագինները»։ 
Կայքը տարակուսանք է հայտնում, քանի որ Քարդաշյանները լյուքս դասի բրենդի ամենահավատարիմ երկրպագուներից են և հաճախ են ներկայանում Dolce & Gabbana-ի հագուստներով: Իսկ սուպերմոդել Քենդալ Ջենները մեկ անգամ չէ, որ մասնակցել է Dolce & Gabbana-ի ցուցադրություններին։ 
Վերջերս էլ դիզայները վիրավորել է երգչուհի Սելենա Գոմեսին՝ գրելով նրա լուսանկարի տակ. «Դու տգեղ ես և ես քեզ ատում եմ»։