Առաջինը EXCLUSIVElife.am-ում! Տեղի ունեցավ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի` «LB» հավելվածի շնորհանդեսը, որին ներկա էին հայտնի դեմքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր «Life cafe»-ում տեղի ունեցավ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի` «LB» հավելվածի շնորհանդեսը, որին ներկա էին հայկական շոու բիզնեսի հայտնի դեմքեր, ընկերներ և նրանք ովքեր օգտվել են դիետլոլոգ Լիլիթ Բաբասյանի խորհրդատվությունից: Գեղեցիկ ինտերեր համեղ և առողջարար սնունդ, և ոչ մի կալորիա:
«Մեկ ամբողջ տարի աշխատել ենք «LB» հավելվածի վրա, որպեսզի ցանկացողները կարողանան գրանցվել և դիմելով ստանալ համապատասխան օգնություն, խորհրդատվություն ու անցնել ճիշտ առողջ սննդի պահպանման: Մենք կոտրեցինք այն կարծրատիպը, որ պետք է հաց չուտել որպեսզի նիհարել: Ես ասել եմ և ևս մեկ անգամ կկրկնվեմ պետք է հաց ուտել և միաժամանակ նիհարել այդ ամենը ես ապացուցել եմ գործնականում և լիահույս եմ, որ այս ծառայությունից օգտվողները առաջիկայում կավելանան, ինչի արդյունքում գեղեցիկ մարմինն երաշխավորված է».- ասաց դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը:
Լիլիթի ամուսինը` դերասան Ալեքսանդր Բաբասյանը խոսելով իր կնոջ մասին փաստեց այն, որ Լիլիթիը օր-օրի գրանցում է նոր հաջողություններ և որպես դիետոլոգ ունենալ նման հավելված դա արդեն մեծ առաջընթաց է այս ոլորտում:
Ըստ դիետոլոգի «շուտով նոր կյանքը կլինի ոչ միայն նոր մարմնում այլ նաև նոր կարողությունների հետ»:
Տեղեկացնենք, որ «Life cafe»-ն այժմ գտնվում է նոր հասցեում: Նոր ժամանցավայրն առանձնանում է իր գեղեցիկ ինտերիերով, յուրահատուկ մթնոլորտով և ճաշացանկով:
Տեղեկացնենք, որ «Life cafe»-ն այժմ գտնվում է նոր հասցեում: Նոր ժամանցավայրն առանձնանում է իր գեղեցիկ ինտերիերով, յուրահատուկ մթնոլորտով և ճաշացանկով:
Շոգ օրը զովացրեց «Life cafe»-ի գործընկեր «Pink berry» ապրանքանիշը իր համեղ պաղպաղակներով, իսկ «Իջևանի» գինու գործարանը ներկաներին առաջարկեց վայելե իրենց գինիների տեսականիները:
Օրվա հետաքրքիր դրվագները` EXCLUSIVElife.am-ի տեսախցիկից այն կողմ:
Օրվա հետաքրքիր դրվագները` EXCLUSIVElife.am-ի տեսախցիկից այն կողմ:





