Երգիչ Տիգրան Կարապետյանը ամուսնացել է, զույգի քավորը Սարոն է եղել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Գայանե եկեղեցում:
Մեզ հետ զրույցում Տիգրանը ասաց, որ հարսանյաց երեկույթը տեղի է ունեցել Երևանյան լավագույն ժամանցի կենտրոններից մեկում, իսկ Ստեփանակերտի Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնում տեղի է ունեցել իրենց օրինական ամուսնության գրանցումը:
Անակնկալներով լի օրվան ներկա են եղել նաև հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ:
Որպես քավոր Տիգրանը ընտրել է երգիչ Սարոյին, իսկ խաչեղբայի դերասան` Նարեկ Քթոյանին:
Օրվա լուսանկարները Տիգրանը առաջինը վստահել է EXKLUSIVElife.com-ին:
Նյութը` Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները` Տիգրան Կարապետյանի անձնական արխիվից












