«Ով ում հասնում հայհոյում է: Ժողովուրդ որտեղից մեր մեջ այսքան ատելություն». Կարեն Գրիգորյան - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ով ում հասնում հայհոյում է: Ժողովուրդ որտեղից մեր մեջ այսքան ատելություն». Կարեն Գրիգորյան


Երգահան Կարեն Գրիգորյանը խոսել է վերջին օրերում Հայաստնում տիրող իրավիճակի մասին, հայտնելով իր մտահոգությունը:
Նա իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հետևյալ գրառումով.

«Երկար էի մտածում գրեմ, թե ոչ, որովհետև վստահ եմ շատերը քաղաքականացնելու են ասացս, բայց լռել չեմ կարող: Ժողովուրդ որտեղից մեր մեջ այսքան ատելություն, խոսքս բոլոիդա վերաբերվում, ինչ կուսակցության էլ հարում եք, պաշտում եք, ում սիրում եք կամ չեք սիրում, էսինչա կատարվում, հարցը էստեղ էլ Սերժ Սարգսյանը չի կամ Նիկոլ Փաշինյանը, հարցը դուք եք, ձեր ատելությունը մեկդ մյուսի հանդեպ, գժվելեք բոլորդ, ով ում հասնում հայհոյում, անիծում, հո դուք բոլորդ անհավասարակշռված չեք, հասկացանք ունեք ձեր տեսակետը, ձեր մոտեցումը, բայց իրար ինչու եք ատում, որքան դուք եք վստահ, որ ճիշտ եք, այնքան էլ մյուսները, բայց սենց մոտեցմամբ հարցեր չեն լուծվում, ընկերները իրար դեմ են դուրս գալիս, որովհետև տարբեր են մտածում, ախր ոչ մեկդ էլ ճիշտը չգիտեք, այս ամենը կեղտոտ քաղաքականությունա ու պետք չի էտքան սրտին մոտ ընդունել ամեն բան, կարծես թե անձնական վիրավորանք են ընդունում, երբ մի հարցով համաձայն չես լինում, չեմ ընդունում, չեմ ուզում իմ շրջապատում նման մարդկանց տեսնել:Ես ունեմ շատ ընկերներ տարբեր կուսակցություններից, տարբեր դավանանքի և տարբեր ազգության, պարտավոր ենք հանդուրժող լինել իրար հանդեպ և անկախ ամեն ինչից մարդ մնալ: Ի դեպ ես երբևիցե չեմ եղել կուսակցական և ցանկություն էլ չունեմ:Ես սիրում եմ մարդկանց անկախ իրենց պատկալիություններից: Մի կորցրեք ձեզ, սա էլ կանցնի...»