Սոնա Շահգելդյանի դիզայները խոսել է երգչուհու ելույթի և դրա հետևանքների մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոնա Շահգելդյանի դիզայները խոսել է երգչուհու ելույթի և դրա հետևանքների մասին


Ինչպես արդեն տեղեկացրել ենք երգչուհի Սոնա Շահգելդյանը երեկ իր ելույթով և կատարումով միացել էր հրապարակում հավաքվածներին:
Ինչպես տեղեկանում ենք երգչուհու դիզայներից այս օրերին նրանք ծանր և դժվար առօրյա են ունեցել: Նրանք եղել են նաև ցուցարարների կողքին:


Դիզայներ Գեղամ Շերոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս օրերին Սոնան ստացել է ավելի քան 8000 հաղորդագրություններ՝ աշխարհի տարբեր անկյուններից:
«Հպարտ եմ, որ աշխատում եմ նման երգչուհու հետ՝ հայրենասիրական ազնիվ մարդու հետ»,-մեզ հետ զրույցում ասաց Գեղամը:
Դիզայներից  տեղեկացանք որ երգչուհու կատարումից հետո շատ մարդիկ են միացել այս շարժմանը:


Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ