Ծեծի են ենթարկել հաղորդավար, Հանրային ռադիոյի պրոդյուսեր՝ Վրույր Թադևոսյանին
Քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ մոտեցել են նրան, հարցրել` ինչ է նկարում , ձեռքից խլել են հեռախոսը, եւ ծեծի ենթարկել նրան: Այս պահին Վրույրի կյանքին վտանգ չի սպառնում:
ՈստիկանությունումՎրույր Թադեւոսյանի հետ կապված միջադեպով նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Քիչ առաջ Վրույրը նոր հայտարարությամբ է հանդես եկել.
Վնասվածքներս ոչինչ են էս ոգու դեմ: Ու չնայած թավշյա հեղափոխությունն ինձ վրա մոտ 2500 $ արժեցավ, բայց ես ՀԻՄԱ ՈՒ ՀՊԱՐՏՈՐԵՆ տոնում եմ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հաղթանակը, գաղջի վերացումն ու ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ: Լրագրողն իր պոստում, զինվորը՝ իր, նույնիսկ ոստիկանը՝ իր դիրքում ու քաղաքացին՝ մայթերին՝ այսուհետ ու միշտ ավելի մեծ հաղթանակներ ենք տանելու: Ես կլավանամ, մենք ԿԲՈՒԺՎԵՆՔ ՎՍՏԱՀ:




