Հայրենիքից դուրս, բայց Հայաստանում
Դեռևս, փոքրիկ ընտանիքն ապրում և ստեղծագործում է ԱՄՆ –ում, չմոռանալով հայրենիքի ու Արցախում ապրող հայրենակիցների հետ կապված ծրագրերի ու նպատակների մասին: Ինչպես Դանիելը, այնպես էլ Նարինեն Նահանգներում համերգային ծրագրերի շրջանակներում զբաղվում են հայկական երաժշտության տարածմամբ: Նարինեի խոսքով՝ ամերիկացի հանդիսատեսն զարմաքնով է նայում քանոնին, որպես գործիք: որպես քանոնահարուհի, ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել մեր ազգային արժեքները օտարերկրացիներին- ասում է Նարինեն:
Դեքերի գործնական վերջին այցը հայրենիք եղել է նախորդ տարի աշնանը: Նպատակը մեկն էր՝ այցելել Արցախ ու իրագործել վաղեմի երազանքը: Այս և այլ հարցերի շուրջ ենք զրուցել մեր հայրենակցի հետ:
-Հայաստան այցիս նպատակը Արցախ, Շուշի այցելելն էր։ Համերգի շրջանակներում ծանոթանալով Արցախին, Արցախի ժողովրդին, փորձեցի ոգեշնչել նրանց: Որտեղ նաև տեղի ունեցավ մի նոր երգի պրեմիերան: Երգը դեռևս ձայնագրված չէ և համերգի ժամանակ կենդանի կատարմամբ է հնչել: Բայց, իհարկե, հետագայում կձայնագրվի:
-Ձեր մտահղացու՞մն էր այցելել Արցախ նման համերգային նախագծով, թե առաջարկ եղել է կառավարության կողմից:
-Կարելի է ասել երկկողմանի: Ես ցանկանում էի այցելել Արցախ, կար նման միտք, դրան զուգահեռ նաև հրավերք ստացա՝սկզբում ՀՀ-ի, այնուհետև՝ Արցախի կառավարությանկողմից:
-Ինչպե՞ս որոշեցիք լինել հայ ժողովրդի կողքին, տարածել հայ մշակույթն ամբողջ աշխարհում:
-Դա շատ երկար պատմություն է: Պետք է վերադառնալ 2001թվական, երբ առաջին անգամ լսեցի Արա Գևորգյանի երաժշտությունը: Լսելուց անմիջապես հետո որոշեցինք միասին երգ ունենալ: Դրանից հետո ես սկսեցի հետաքրքրվել հայկական երաժշտությամբ, հայկական մշակույթով, պատմությամբ: Ես այնքան սիրեցի այդ ամենը, որ որոշեցի դառնալ Հայաստանի քաղաքացի և օգնել Հայաստանին: Եվ, 2015 թվականից հայկական անձնագիր ունեմ, ՀՀ քաղաքացի եմ: Դա իմ կյանքի կարևոր մասն է կազմում: Հայաստանն իմ երկրորդ հայրենիքն ու տունն է:
-Ամեն ինչ հնարավոր է: Չգիտեմ, ինչ պատճառով, կամ երբ, բայց եթե լինի ես միայն ուրախ կլինեմ:
-Ինչպե՞ս են այլազգի ձեր ընկերները վերաբերվում ձեր հայկական, հայերեն ստեղծագործություններին:
-Նրանք մեծ հետաքրքրությամբ են լսում, երբ ներկայացնում եմ, քանի որ դրանք իսկապես յուրահատուկ են: Հայերի համար դրանք միգուցե սովորական են, քանի որ շատ լավ գիտեն այդ ամենը և այն իրենց ընտանիքի, կյանքի, պատմության, սերունդների մեջ է: Իսկ երբ անձը հայ չէ, այդ ամենն ասես գաղտնիք լինի նրանց համար, որը դու բացահայտում ես:
-Ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ երգում եք «Մուշ»,«Ադանա» ստեղծագործությունները: Հայկական արմատներ չունենալով, Դուք այնպես եք կատարում դրանք, ասես լիովին վերապրում եք:
-Ես մեծ սեր եմ զգում հայ ժողովրդի հանդեպ և քաղաքացիություն ձեռք բերելով, ինքս էլ եմ դարձել հայ ու զգում եմ այդ ողջ էմոցիան:
-Ամեն անգամ Հայաստան ժամանելուց, որտեղ եք սիրում այցելել:
-Ես շատ եմ սիրում Երևանը: Առաջին անգամ այցելեցի Դիլիջան: Այն իսկապես հիասքանչ է: Ես շատ եմ հավանել Խոր Վիրապը, Գառնին, Գեղարդը, Արցախը:
-Հայկական խոհանոցի ձեր ամենասիրելի ուտեստը:
-Խորոված:
-Հայ տղամարդիկ ասում են, որ խորոված ուտելուց առավել՝ հաճելի է այն պատրաստելը: Կարողանո՞ւմ եք պատրաստել:
-Ոչ, չեմ փորձել: Առհասարակ լավ խոհարար չեմ:
- ''Armenian by choice'' ձայնասկավառակում ընդգրկված են բացառապես հայալեզու ստեղծագործություններ: Հետաքրքիր է, ինչպիսի՞ն է Ամերիկյան շուկայի վերաբերմունքը ձայնասկավառակին, քանի որ, որքան տեղյակ եմ, այն հասանելի է ԱՄՆ-ում:
-Քանի որ այն ունիկալ, եզակի ծրագիր է, շատ դրական արձագանքներ եղան: Որքան ես տեղյակ եմ երբևէ չի եղել, որ ոչ հայ որևէ մեկը միայն հայկական, հայալեզու ստեղծագործություններից բաղկացած ձայնասկավառակ թողարկի: Դա իրագործելու համար, իհարկե, մեծ ջանքեր և ժամանակ պահանջվեց, բայց արժանացավ հավանության: Այդ ձայնասկավառակը նվեր էր հայ ժողովրդին, ինչպես նաև հնարավորություն օտարերկրյա լսարանին ներկայացնելու հայկական մշակույթը:
-Հայոց լեզուն սիրո՞ւմ եք, փորձո՞ւմ եք սովորել:
-Ես փորձում եմ սովորել, բայց այն իսկապես բարդ է։ Ինձ այդ հարցում օգնում է Նարինեն, ընկերներս: Հիմնականում սովորում եմ խոսակցական արտահայտություններ, որոնք առօրյայում հաճախ է կիրառվում: Օրինակ, «բարև Ձեզ», ոնց ես», «իհարկե», «անտարակույս», «խելոք մնա»: Իսկ ինչ վերաբերվում է հայերեն երգերին, դա շատ դժվար է: Հարկավոր է գրել անգլերեն տառերով, այնուհետև սովորել, թե ինչպես է արտասանվում,հասկանալ յուրաքանչյուր բառի իմաստը, որպեսզի կարողանաս ներկայացնել: Դա իսկապես շատ բարդ է: Դրա համար էլ շատերն էին ասում, որ անհնար է, բայց քանի որ պետք էր ապացուցել, որ հնարավոր է՝մեծ ջանքերի արդյունքում, ի վերջո ստացվեց:
-Ինչպե՞ս եք սիրում անցկացնել Ձեր ազատ ժամանակը Հայաստանում:
-Սիրում եմ ընկերներիս հետ գնալ երաժշտություն լսելու: Երբեմն, ուղղակի ինչ-որ տեղ նստել և նայել մարդկանց, հասկանալ հայ մարդու առօրյան: Քանի որ հենց այդտեղ է արտացոլվում հայ մշակույթը: Երբեմն, ինչ –որ տեղ նստած նայելով անցուդարձ անող մարդկանց երգերի գաղափարներ են ծնվում: Նրանք ոգեշնչում են ինձ:
-Կա՞ որևէ ստեղծագործություն, որը Հ այաստանում է գրվել:
-Հրաշալի գաղափարներ ու երգի պատառիկներ են ծնվել, որոնք հետագայում դարձել են ամբողջական երգեր:
-Հայկական ազգային նվագախումբը: Մեր՝հայկական ազգային գործիքները անչափ սիրում եմ, քանի որ նրանք նվագում են իսկական պատմական հայկական երաժշտություն:
-Նոր ձայնասկավառակ պատրաստվո՞ւմ եք թողարկել:
-Կան ստեղծագործություններ, որոնք դեռ ձայնագրման փուլում են: Նախատեսվում են դուետներ հայ երգիչներից մի քանիսի հետ: Դեռ չեմ ցանկանում խոսել այդ մասին: Պատրաստլինելուն պես կներկայացնենք:
-Հայ հանդիսատեսն ու հայաստանյան լսարանը քիչ բան գիտի Ձեր ընտանիքի մասին, մի փոքր կներկայացնեք:
-Ծնվել եմ Պուերտո Ռիկոյում: Այնուհետև տեղափոխվել եմ ԱՄՆ: Մայրս ապրում է Նյու Յորքում: Ունեմ շատ զարմիկներ ու զարմուհիներ:
Ձեր նոր ընտանիքում…
Իմ ընտանիքում, բնականաբար կա Ամերիկայի ազդեցությունը, բայց փորձում եմ պահպանել հայկական մշակույթը, քանի որ ես հայ եմ անձնագրով և իմ ընտրությամբ:
- Ո՞ր անունն եք ամենաշատը սիրում։
-Նարինե:
-Ո՞րն է Ձեր ամենակարևոր ասելիքը, որը փորձում եք ներկայացնել Ձեր ստեղծագործություններում:
-Իմ գլխավոր նպատակն է՝ ցույց տալ հայերին, որ ես նրանց կողքին եմ, և կապ չունի Ֆրանսիայում ապրող հայեր են, Թուրքիայում, Հայաստանում, Արցախում, Երևանում, թե մարզերում: Ես փորձում եմ քաջալերել և խրախուսել լինել միասնական, մեկ ազգի պես, մեկ մարդու պես:
Դե, իսկ միամսյակի կապակցությամբ ամուսնական զույգի մաղթանքն հայ կանանց այսպիսին է՝
Մեր հայ կանանց մաղթում ենք, որ լինեն միշտ սիրված ու գնահատված:
Նյութը՝ Նելլի ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ







