Գև Գևորգյանը բացահայտում է իր նոր «Երանի» տեսահոլովակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գև Գևորգյանը բացահայտում է իր նոր «Երանի» տեսահոլովակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Երգիչ Գև Գևորգյանը շուտով կներկայացնի իր թվով երրորդ տեսահոլովակը, որը նկարահավնվել է՝ «Երանի» երգի հիման վրա:
Երգի երաժշտության հեղինակը Կարեն Գրիգորյանն է, խոսքերը՝ Հարութ Հարությունյանի, գործիքավորումը՝ Արման Ալբերտի, ով նաև Գևի երաժշտական պրոդյուսերն է:
Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Պրոդյուսեր Դավիթ Մելքոնյան:
EXKLUSIVElife.com-ի հետ զրույցում Գևը ասաց, որ տեսահոլովակը սիրո մասին է:

Վերջին ժամանակներում Գևը հաճախ է ներկայացնում տեսահոլովակներ, ինչը ըստ երգչի հատուկ միտում ունի:
«Կարծում եմ հաճախ պետք է ներկայացնել տեսահոլովակներ, քանի որ երգիչը իրեն պետք է տեսահոլովակներով ներկայացնի հասակարկությանը, որ ավելի ճանաչում ձեռք բերի», ասաց Գևը, ով նաև վերջում հավելեց, որ երիտասարդ կատարողների համար ճանապարհը հարթ, սակայն միևնույն ժամանակ դժվար է, քանի որ ամեն ինչ հեշտ չի տրվում:

Գևը «Երանի» տեսահոլովակի լուսաբանումը և ֆոտոշարքը առաջինը վստահել է EXKLUSIVElife.com-ին:




Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ
Լուսանկարները՝  Գև ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ