Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդը




Ամերիկացի դերասան Քոնոր Սթորին, որը «Heated Rivalry» սերիալում մարմնավորել է ռուսաստանցու, Vogue ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաոճային տղամարդը։

 Սթորին հայտնվել է ամսագրի առցանց տարբերակի շապիկին և դարձել նորաձևության ֆոտոշարքի հերոսը։

Հարցազրույցում դերասանը խոսել է սոցցանցերում իր հասցեին հնչող քննադատությունների մասին՝ նշելով, որ չի հետևում դրանց և չի փորձում ազդվել ուրիշների կարծիքներից։ Նա նաև ասել է, որ միշտ սիրել է ինքնարտահայտվել հագուստի ու արտաքինի միջոցով, և պատմել է իր պանկ շրջանի մասին, երբ կրում էր երկար մազեր, լայն շորտեր և բարձր հարթակով New Rock կոշիկներ։

 Սթորին շարունակում է հետաքրքրվել երաժշտությամբ ու լուսանկարչությամբ՝ դրանք համարելով ինքնարտահայտման ձևեր։