Սոնա Ռուբենյանը կրկին կմայրանա - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոնա Ռուբենյանը կրկին կմայրանա




«Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու։ Իսկ տեսահոլովակը՝ շուտով»։ Երգչուհի Սոնա Ռուբենյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել և ուրախ լուրով կիսվել. «Հայ տունը սիրով է կառուցվում, իսկ նոր կյանքը մեր ամենամեծ օրհնությունն է։ Շատ երկար էի սպասում այս պահին, և այսօր վերջապես կիսվում եմ ձեզ հետ մեր ամենաերջանիկ լուրով»։

Դատելով երգի բառերից եւ Սոնայի զգեստի կապույտ ժապավեններից՝ կարելի է ենթադրել, որ նա որդի է ունենալու։