2027 թվականին Հայաստանը Կաննի կինոփառատոնում ներկայանալու է որպես Պատվո երկիր

«Հայ ռեժիսորներ Կաննի 2027» ծրագիրը կմիավորի 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսորների՝ համահեղինակելու և համառեժիսորելու 4 կարճամետրաժ ֆիլմեր, որոնց պրեմիերան կանցկացվի «Քննադատների շաբաթ»-ում՝ Կաննի կինոփառատոնի 2027 թվականի ընթացքում:
Ընտրված կինոգործիչները նաև իրենց լիամետրաժ նախագծերը կներկայացնեն միջազգային ոլորտի մասնագետներին Կաննի 80-րդ կինոփառատոնի ժամանակ:




