Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը ամուսնալուծվել են - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը ամուսնալուծվել են




Դերասաններ Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը ամուսնալուծվել են։ Այս մասին Կարեն Հովհաննիսյանը հայտնել է Break Point հաղորդման ընթացքում։

«Ես ու Մանեն բաժանվել ենք շատ հանգիստ, շատ կոկիկ, առանց ավելորդությունների՝ ընդհանուր համաձայնությամբ և առանց լարվածության։ Մինչ օրս էլ այդ ամենը պահում ու պահպանում ենք, քանի որ ունենք մեր ընդհանուր բալիկը՝ մեր հրաշք Նանեն։

Պարզապես հասկացանք, որ եթե ինչ-որ փուլում մեր ճանապարհները չեն հատվում, ապա պետք է դա ընդունել։ Այդ պատճառով էլ որոշեցինք, որ ամեն մեկն իր ճանապարհով գնա»,- նշել է դերասանը։