«Ֆուլ հաուս» սիթքոմից հայտնի կերպարները «Ֆուլ հաուս. վայրէջք» գեղարվեստական ֆիլմում - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ֆուլ հաուս» սիթքոմից հայտնի կերպարները «Ֆուլ հաուս. վայրէջք» գեղարվեստական ֆիլմում




Ավելի քան 10 տարի անց սիրված սիթքոմի հերոսները վերամիավորվեցին՝ հանուն համատեղ «թռիչքի», և երեկ՝ հունվարի 29-ին, «վայրէջք կատարեցին» «Կինոմոսկվայում»: Մեծ էկրաններ բարձրացավ «Ֆուլ Հաուս. Վայրէջք» լիամետրաժ ֆիլմը, որի հերոսները բոլորին են ծանոթ, սակայն պատմությունը բոլորովին նոր շրջադարձ է ստանում:

Այս անգամ էլ Մուշեղը, Տամառան, Արսենը, Ֆելիքսը, Լիկան, Տաթևը, ինչպես նաև Կամոն ու Ռուբոն, հայտնվում են մեկ տան մեջ, սակայն իրադարձությունները տարբեր են, հանգամանքները՝ վտանգավոր:

Ֆիլմում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիտյանը, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը և այլք:

Ֆիլմի պրոդյուսերն Արմեն Պետրոսյանն է, սցենարի հեղինակներ՝ Գրիգոր Դանիելյան,Գարիկ Սեփխանյան, ռեժիսոր՝ Կարեն Ամյան:

Գլխավոր լուսանկարը՝ Tert.am Life-ի