Սիթքոմի ձևաչափով վերադառնալը կլիներ հետքայլ, ուստի վերադարձանք ֆիլմի տեսքով. Արմեն Պետրոսյանը՝ «Ֆուլ Հաուս. Վայրէջք»-ի մասին

Հունվարի 29-ից էկրաններ է բարձրանում «Ֆուլ Հաուս.Վայրէջք» ֆիլմը։ Սիրված սիթքոմը 10-րդ եթերաշրջան չունեցավ․ փոխարենը՝ պատմությունը շարունակվում է ֆիլմի ձևաչափով։
Սիթքոմի երկրպագուներն արդեն ծանոթ են ֆիլմի թրեյլերին։ Գործողությունները ծավալվում են ոչ թե հայտնի տաղավարում, այլ նոր միջավայրում, սակայն սուր զգացողությունների պակաս չկա։ Տարիներ անց սիրված կերպարները հայտնվել են անսպասելի իրավիճակում, իսկ նրանց անհարմարությունների պատճառը նույնն է՝ Սերգեյը։
Նախորդ տարի «Ֆուլ Հաուս»-ը նշեց իր 10-ամյակը, որի շրջանակում Լոս Անջելեսում տեղի ունեցան մեծ համերգներ։ Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ մեծ անակնկալ է սպասվում նաև Հայաստանում ապրող հանդիսատեսին։



Հիշեցնենք,որ ֆիլմում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիտյան, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը և այլք:
Պրոդյուսեր՝ Արմեն Պետրոսյան, սցենարի հեղինակներ՝ Գրիգոր Դանիելյան,Գարիկ Սեփխանյան, ռեժիսոր՝ Կարեն Ամյան:




