Հայտնիներ ովքեր 2025-ին բալիկ ունեցան

Ամփոփելով 2025-ը ELSTYLE.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր բալիկ ունեցան 2025-ին։
Մարտի 22-ին ծնվել է պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասի 3-րդ երեխան։ Զույգը
դուստր է ունեցել։
Հաղորդավար Վարդան Սարգսյանը ապրիլի 15-ին հայտնեց, որ հայր է դարձել։ Վարդանը որդուն անվանակոչել է Նորայր։
Շուշաննա Թովմասյանը երրորդ անգամ է մայրիկ դարձել: Ապրիլի 26-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել դերասանուհու եւ ռեժիսոր Վահե Սայանի դուստրը, որին ծնողներն անվանել են Էտնա:
Ապրիլին ծնվել է դերասանուհի Եվա Զոհրաբյանի առաջնեկը:
Ռեփեր Դավիթ Միրոյանը եւ հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը հունիսի 17-ին ծնողներ դարձան:
Զույգի դուստր է ունեցել, որին անվանել են Ջիա։
Զույգի դուստր է ունեցել, որին անվանել են Ջիա։
Նոյեմբերին մոդել ու հաղորդավար Լուսինե Թովմասյանը եւ նրա ամուսինը՝ Արթուր Հովհաննիսյանն երրորդ անգամ ծնողներ դարձան։
Զույգն արդեն միասին է 12 տարի ու եւս մեկ դուստր ու որդի ունի։
Զույգն արդեն միասին է 12 տարի ու եւս մեկ դուստր ու որդի ունի։
Դեկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգներում բնակվող ամուսիններ դերասանուհի Եվա Բաղդասարյանը և Էդգար Գրիգորյանը ծնողներ են դարձել:
Եվան և Էդգարը որդի են ունեցել:
Դեկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ Սևակ Ամրոյանն ու կինը կրկին ծնողներ են դարձել:














