Ջենիֆեր Լոպեսից մինչև Ռոնալդու. ո՞ր հայտնիներին ու միջոցառումները Երևանը հյուրընկալեց 2025-ին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջենիֆեր Լոպեսից մինչև Ռոնալդու. ո՞ր հայտնիներին ու միջոցառումները Երևանը հյուրընկալեց 2025-ին




2025 թվականը Երևանում առանձնացավ մշակութային բազմազանությամբ՝ համաշխարհային աստղերի համերգներից մինչև միջազգային փառատոններ, կինո-տեսիլքներ և դասական երաժշտության խոշոր ծրագրեր։ Ձեռք բերված ակտիվ փորձառությունները համադրեցին տեղական ավանդույթը գլոբալ համտեսների հետ՝ դարձնելով Երևանը ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային մշակութային կենտրոն։

Զեմֆիրա — մեծ համերգ Երևանում



Հաշված համաշխարհային երաժշտական աստղերի համերգների շարքում, Ռուսաստանի ռոքի լեգենդ Զեմֆիրան 2025 թվականի հուլիսի 4-ին հանդես եկավ Հրազդան մարզադաշտումԵրևանում։

Նա ներկայացրեց ինչպես հին ու սիրելի հիթեր, այնպես էլ նոր ստեղծագործություններ, որոնք նրա հարուստ կարիերայի անբաժան մասն են։



Միջոցառումը դարձավ այս ամռան հիշարժան իրադարձություններից մեկը, որը համախմբեց մեծ թվով հանդիսատեսի և տպավորվեց ոչ միայն հավաքվածների, այլև երգչուհու մոտ:

Ջենիֆեր Լոպեսի առաջին մենահամերգը՝ Երևանում. UP ALL NIGHT



Համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը 2025 թվականի օգոստոսի 3-ին առաջին անգամ ելույթ ունեցավ Երևանում՝ իր “Up All Night: Live in 2025” համաշխարհային շրջագայության շրջանակում։

Համերգը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, որտեղ Լոպեսը ներկայացրեց իր հայտնի հիթերն ու ինչպես հուշում է համերգի խորագիրը՝ մի ամվողջ գիշեր արթուն էմոցիաներ թողեց հայաստանյան հանդիսատեսի սրտերում:

Golden Apricot Yerevan International Film Festival



22-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը անցկացվեց հուլիսի 13–20։

Այն ընդգրկեց հեղինակավոր ֆիլմերի ցուցադրումներ, միջազգային մրցույթ, վարպետաց դասեր և հյուրերի մասնակցություն՝ տեղական և միջազգային կինոգործիչների համար։

Այս տարի փառատոնի հատուկ հյուրերից էին օսկարակիր «Անորա» ֆիլմի հայ դերասանները՝ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը:

Ֆուտբոլային սենսացիա Ռոնալդուի գլխավորությամբ



Համաշխարհային ֆուտբոլի աստղ Քրիշտիանու Ռոնալդուն Երևան ժամանեց սեպտեմբերին՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելու 2026 թ. Աշխարհի գավաթի ընտրական խաղերին Հայաստանի հետ։

Ֆուտբոլիստը ժամանման պահւց ի վեր զգաց հազարավոր հայ երկրպագուների ոգևորությունն ու սերը, որոնք նրան դիմավորեցին Երևանի Զվարթնոց օդանավակայանում։

Ռոնալդուն այստեղ իրականացրեց 13-ամյա երազանքը, որի հետ ձեռք ձեռքի մտավ մարզադաշտ, իսկ աշխարհը տեսավ 13-ամյա տղայի անկեղծ արցունքները, որոնք հուզեցին նաև ֆուտբոլային աստղին, ով հայ երկրպագուի մասին հրապարակեց, նույնիսկ, իր ինստագրամյան էջում:

Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, որտեղ Պորտուգալիայի հավաքականը հաղթեց 5–0 հաշվով:

Yerevan Music Week 2025

Սեպտեմբերի 17–23-ը Երևանում անցկացվեց Yerevan Music Week փառատոնը, որը միավորեց հայ և օտարերկրյա երաժիշտների, մշակութային գործիչների ու բեմական արվեստի ներկայացուցիչների։

Այս 7-օրյա երաժշտական փառատոնը ոլորտի իրազեկվածությունը խթանեց մեծ իրադարձություններով, կենդանի ելույթներով և մասնագիտական քննարկումներով։

Ի վերջո, 2025 թվականը Երևանին ներկայացրեց նոր՝ վստահ ու բաց դեմքով․ քաղաք, որը կարողանում է միաժամանակ հյուրընկալել համաշխարհային փոփի և ռոքի աստղերի, բարձրարվեստ կինոյի, ֆուտբոլային լեգենդների ու նորարար երաժշտական շարժումների։ Այս իրադարձությունները ոչ միայն տոն դարձան երևանցիների ու հյուրերի համար, այլև ամրապնդեցին Երևանի դիրքը միջազգային մշակութային քարտեզի վրա՝ հաստատելով, որ քաղաքը պատրաստ է մեծ անունների, մեծ պատմությունների և մեծ ապագայի։