«Հայ տղեք»-ի մասին ֆիլմ կնկարահանվի - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հայ տղեք»-ի մասին ֆիլմ կնկարահանվի



«Հայ Տղեքի» երկրպագուները ուրախանալու առիթ ունեն։ Շուտով երբեմնի սիրված ռոք խմբի մասին, որի անդամներն էին Միշոն ու Հայկոն, կենսագրական ֆիլմ կնկարահանվի։ Այս մասին Միշոն հայտնել է ինստագրամյան իր էջում։

 


«Կփորձեմ առանց պաթոսի, բայց էսօր, թե իմ, թե Հայկոյի ու թե մնացած թիմի անդամների համար, մի հատ շատ կարևոր պռոյեկտի, արդեն պաշտոնական սկիզբ ա հայտարարվում, նկարահանում ենք «Հայ Տղեք»-ի կենսագրական ֆիլմ։ Մի կողմ դնելով մեր ուղիղ կապը էդ պատմության հետ, մեր նպատակը հենց որպես ֆիլմ` լինի արժեք, նույնիսկ օտարի համար։ Նենց, որ շնորհավորում եմ մեզ, ձեզ ու նրանց ովքեր դեռ ներգրավվելու են ընթացքին։ Թիմը ուժեղ ա, ռեժիսորը մեր Գոգան ա, մնացած մանրամասները հերթով, ստէ` (լինկը bio-ում)»,-գրել է ռեփերը։

Երաժիշտը նաև հավելել է․ «Սենց ասեմ` եթե էս ֆիլմը չստացվի նենց, ոնց մենք ուզում ենք, ես դադարեցնում եմ երաժշտությամբ զբաղվելն ու գառի միս ուտելը»,-կատակել է նա։

Լուսանկարը՝ «Շարմ» հոլդինգի