Մարի Պետրոսյանը կիսվել է մարմնի վրա բռնության հետքերով ու նշել, որ ամուսնալուծվել է - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարի Պետրոսյանը կիսվել է մարմնի վրա բռնության հետքերով ու նշել, որ ամուսնալուծվել է




«Հարգեք ու սիրեք ինքներդ ձեզ, դա ձեր ամենագեղեցիկ էներգիան է»,-«Ազիզյանները» սիթքոմից Մարին սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է շոկային կադրերով՝ ցուցադրելով մարմնի վրա բռնության հետքեր: Նա հավելել է, որ ամուսնալուծվել է, և այժմ իր երեք երեխաների հետ է:

Ավելի ուշ Մարին մանրամասնել է.



«Ոստիկանության ժամանակին ու ճիշտ գործողությունների շնորհիվ ամեն ինչ արագ կարգավորվեց։ Հանցագործությունը կատարած անձը հիմա կրում է օրենքով նախատեսված պատիժը։

Բոլոր գործընթացները կատարվել են օրենքի համաձայն, և ոստիկանության, դատախազության ու դատարանի արագ արձագանքի շնորհիվ ես այսօր առողջ եմ ու իմ երեխաների հետ՝ ապահով ու խաղաղ միջավայրում»։