Մահացել է Գուժ Մանուկյանը

88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: Ցավալի լուրը հայտնել է Հայաստանի թատերական գործիչների միությունը:
Սիրված արտիստը վերջին տարիներին առողջական խնդիրների պատճառով բեմ չէր բարձրանում:
Ցավակցում ենք Գուժ Մանուկյանի հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:


