Home TV Անկայի գրառումը պատահական չհնչեց եթերում
Home TV Անկայի գրառումը պատահական չհնչեց եթերում

Անկայի գրառումը պատահական չհնչեց եթերում



Ռադիոյի օր, կապի և ռադիոտեխնիկայի ոլորտի մասնագիտական տոնական օր, որը տոնվում էր 1945 թվականի մայիսի 7-ին ԽՍՀՄ-ում, իսկ այժմ հետխորհրդային մի շարք երկրներում, նաև Հայաստանում։

Ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը իր էջում գրել է․



Այսօր իմ տոնն է։

Մանկության ընկերներս ասում էին՝
«Ռադիոն քեզ տարավ մեզանից»։
Անհավատները ժպտում էին ծաղրով՝
«Մի նորմալ մասնագետ դառնայիր, Անկա…»
Տանը երբեք ամբողջությամբ չընդունեցին
իմ ու ռադիոյի լուռ, անհանգիստ, բայց անկեղծ կապը։
Ասում էին՝ «Դե երեխա է, կանցնի»։
Չանցավ։

Խորացավ։
Ինձ տարավ էն տեղը, որտեղ բառերը վերածվում են ձայնի,
իսկ ձայնը՝ ճշմարտության։

Ես ընկա, ես վեր կացա,
կորա, կորցրեցի,
ունեցա ու հրաժեշտ տվեցի,
նույնիսկ երկինք ուղարկեցի ամենաթանկը…
բայց ռադիոն մնաց։

Չփոխվեց։
Չդավաճանեց։
Չհարցրեց՝ ինչու։
Ուղղակի հնչեց։

Տարիները եկան ու գնացին,
իսկ ռադիոն դարձավ այն միակ մնայունը,
ով սիրեց ինձ առանց կաղապարի,
առանց ձևի, առանց քողարկման։

Այնտեղ, որտեղ մարդիկ անցնում են,
ես մնացի։
Որպես ռադիոյի աղջիկ։
Որպես ձայն, որ ճանաչվում է շնչից։

Այսօր քո օրն է, ռադիո։
Քո աշխարհի բոլոր մարդիկ քեզ համար լավն են։
Բայց քոնը՝ միակն է։ Ու ընդմիշտ։

Քեզ են պատկանում մեր ապրած տարիները։
Եվ ինչքան էլ փորձեն մեզ պոկել իրարից,
չի ստացվելու։

Որովհետև դու ոչ թե ալիք ես։
Դու զգացողություն ես։
Հավերժություն՝ իմ ներսում։

Բարև՝ ռադիո։ Շալոմ 
Շնորհավոր՝ իմ սիրելի։