Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Հայտնիներից ովքեր են ներկա գտնվել դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքին
- Get link
- X
- Other Apps
Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսի արժեքը սկսվում է 490 եվրոյից
- Get link
- X
- Other Apps
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Հայտնի է Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի վաճառքի մեկնարկի օրը
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

ELstyle.am-ը ներկայացնում է հայ հայտնիների սոցիալական ցանցերի գրառումներին ու առանձնացրել նրանց հրապարակումները՝ Ապրիլի 24-ի կապակցությամբ:
Երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«1915-2025
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»:

«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակ Պարգը ինստագրամյանի էջի սթորի բաժնում գրառում է արել.
«Ապրիլի 24-ը, պարզապես, օր չէ, դա վերք է, որն ապրում է յուրաքանչյուր հայի սրտում։ Այսօր մենք հիշում ենք 1,5 միլիոն հոգիներին, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության հետևանքով: Մենք տանում ենք նրանց ցավը, նրանց լռությունն ու պատմությունը:
Այս տարի ես «Եվրատեսիլ»-ի բեմում եմ ոչ միայն որպես արտիստ, այլև որպես հայ՝ նրանց հիշատակը կրելով իմ ձայնում, նրանց ուժը՝ իմ սրտում:
Մենք մինչ օրս կանք, մենք ապրում ենք, մենք ծաղկում ենք, մենք ողջ ենք մնացել»:

Դերասանուհի Միլենա Վարդանյանը ևս գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից լուսանկարներ է հրապարակել:
«Հայոց ցեղասպանություն 24 ապրիլի 1915թ.
Հիշում եմ և Պահանջում»,- գրել է դերասանուհին:

Հաղորդավար, գրող Ավետ Բարսեղյանը Ինստագրամի սթորի բաժնում հետևյալ գրառումն է արել.
«Ցավի 24-ին միշտ հաջորդելու է ապրիլի 25-ը»:

Դերասանուհի Անաիս Սարդարյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեխաների հետ այցելում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Իմ երեխաները միշտ կիմանան, որ մռանալ ու ուրանալ
չկա: Ցեղասպանությունը կասկածի տակ դնելն ամենամեծ մեղքն է»,- տեսանյութին կից գրել է նա:

«Հայկական հարց գոյություն ունի, և մենք՝ այօրվա հայերս պիտի քաջ գիտակցենք այդ փաստը: Ինչու՞, թեկուզ հանուն Չարենցի, Թումանյանի, Իսահակյանի, Վարուժանի, Մեծարենցի, Ռուբեն Սևակի և,վերջիվերջո, 1500000 միլիոն տեղահանված հայերի կապույտ երազանքի՝ որն է անկախ Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիրը:

Եվ հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի:
Նա ով կուրանա իր անցյալը, կասկածի տակ կդնի իր ներկան և, հետևաբար, կմնա առանց ապագայի:
Լիոնի սիրելի՜ հայեր.
Ինչպես խոստացել էի, խոստումս կատարեցի: Ծաղիկները ձեր անունից խոնարհված են անմար կրակի շուրջ՝ իբրև առհավատչյա, որ Հիշում ենք և Պահանջում»․- գրել է դերասանուհի Աննա Մաքսիմը:
Դերասանուհի Անի Խաչիկյանն Ինստագրամյան իր էջում Ապրիլի 24-ի կապակցությամբ լուսանկար է հրապարակել և հետևյալ գրառումն արել.
«Հիշողությամբ ապրել չի կարելի, ինչպես և չի կարելի ապրել առանց դրա:
Մաթևոսյանն ասում է. մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ...
Ապրիլի 24֊ը չպիտի լինի զոհի հիշողությունը, չպիտի լինի ողբի հիշողությունը, այն հիշողությունն ու հիշեցումն է նախ և առաջ հարցի, թե ինչպե՞ս եղավ, որ նման բան կարողացան մեզ հետ անել և հիշողությունն ու հիշեցումը, որ ներողություն դեռ չի հնչել»:

Կարդա նաև
Ռոզա Դավթյանն ամուսնանում է, այսօր դերասանուհու նախահարսանեկան խնջույքն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ