Գոհար Գասպարյանը վերադառնում է եթեր

14 տարվա դադարից հետո «Շանթ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Հայ Սուպերսթար 6» հեռուստամրցույթը: Նախագիծը վարելու են հաղորդավարուհի, մշակութային նախագծերի ղեկավար Գոհար Գասպարյանը եւ դերասան Զիրոյանը:
«Շնորհակալ ենք սուպերնախագիծը մեզ վստահելու համար: Մեր պրոֆեսիոնալ թիմը խոստանում է ձեզ հետաքրքիր, հուզիչ ու աստղաշատ եթեր»,- գրել է Գասպարյանը:
«Հայ Սուպերսթար»-ի 5 եթերաշրջանները ցուցադրվել են 2006-ից 2011 թվականներին։ Այն ամերիկյան Pop Idol մրցույթի կրկնօրինակն է:


