Home ՇոուԲիզնես ՍԿԱՆԴԱԼ «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետեւում սարսափելին էր թաքնված». Անի Օհանյանը՝ իր եւ Անդրեի ամուսնալուծության պատճառների մասին
Home ՇոուԲիզնես ՍԿԱՆԴԱԼ «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետեւում սարսափելին էր թաքնված». Անի Օհանյանը՝ իր եւ Անդրեի ամուսնալուծության պատճառների մասին

«Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետեւում սարսափելին էր թաքնված». Անի Օհանյանը՝ իր եւ Անդրեի ամուսնալուծության պատճառների մասին




Ինչպես արդեն հայտնել ենք տեւական ժամանակ է՝ ինչ Անի Օհանյանն ու Անդրեն միասին չեն: 
Խախտելով լռությունը Անին ներկայացրել է այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել ամուսնալուծվելու որոշում կայացնելու համար:

«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետեւում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես՝ ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չա՞ր կլինի, թե՞ բարի... Նորից կվիրավորի, կհարվածի, թե՞ կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»: Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը եւ փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր»,- գրել է Անի Օհանյանը:

Նրա կարծիքով՝ Անդրեն չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում իրեն. «Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա եւ կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել: Այս ամբողջ ընթացքում ստիպված էի ժպտալ տեսախցիկների եւ մարդկանց առջեւ, ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետեւում: Այս գրառումը ոչ միայն հոգու աղաղակ է, այլ կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս եւ ոչ թե խավար»։