Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Ռոզա Դավթյանն ամուսնանում է, այսօր դերասանուհու նախահարսանեկան խնջույքն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել Արա Դեղտրիկյանի հոգեհանգիստը։ Արարողությանը մասնակցել են դերասանի ընկերները, գործընկերները, բարեկամներն ու հարազատները։ Լրագրողների հետ զրույցում նրանք ներկայացրել են Դեղտրիկյանի վերաբերյալ իրենց հիշողությունները։
«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյան
«Նա արտիստ էր ու կարգին հայ էր։ Մեր ժամանակներում այնքան էլ արտիստական չեն, ծաղրածուական են, բայց նա շարունակեց մնալ արտիստ։ Արայիկն արժանավոր արտիստ էր։ Առհասարակ արտիստը, նկարիչը, կոմպոզիտորը, դերասանը մեկ հատ են լինում։ Նրանց տեղը զբաղեցնել չի լինի։ Գուցե լինեն այլ տարբերակներ, բայց միևնույն է՝ Արա Դեղտրիկյանը մեկ հատ էր, նրանից էլ չի լինի։ Ինքն իր տեսակով հայ էր։ Հայ տղա, ով չխառնվեց կարիերիստների ցուցակին։ 60 տարեկանը նոր բոլորած մարդ էր՝ ուժերով լի, բայց մենք այսօր բժշկակական սխալի հետևանքով նրա հոգեհանգստին ենք մասնակցում»։
Հարություն Մովսիսյան, դերասան
«Կորուստը շատ մեծ է։ Հիմա դժվարանում եմ նորմալ խոսել, քանի որ նրան շատ-շատ եմ սիրել թե՛ որպես մարդ, թե՛ քաղաքացի։ Գալիս էր փորձերի, բայց թուլլ էր։ Նրա հետ ծանոթացել եմ 2-3 տարի առաջ։ Հիացած էի իր մարդ տեսակով, հումորով, իր լսած երգ-երաժշտությամբ։ Ընտանիքը, հայրենիքն ու թատրոնը և կինոարվեստը սիրող մարդ էր։ Շատ լավ հասկանում էինք իրար։ Նույն մտածելակերպն ունեինք։ Ցավ եմ ապրում, որ սիրելի եղբայրս գնաց կողքիցս, գնաց առհավետ»։
Նիկոլայ Եղիազարյան, դերասան
«Հատկապես վերջին ժամանակաշրջանում շատ էինք շփվում։ Միայն դրականը կարող եմ ասել իր մասին։ Որպես ընկեր, մարդ և մասնագետ սովորեցնում էր, շատ նվիրված էր։ Ցավում եմ, որ մեզանից հեռացավ նրա նման արժանապատիվ, արժանավայել հայ, մեծատառով մարդ։ Սա շատ մեծ ցավ ու կորուստ է։ Վերջին շրջանից առավել տպավորված եմ մեր հայավարի քեֆերից։ Շատ «ջիգյարով» էինք շփվում։ Կարոտած մնացինք։ Վառ արևի պես մարդ էր, միայն ջերմություն էր փոխանցում։ Վառ գույն պակասեց և՛ թատրոնից, և՛ հայ իրականությունից»։
Արտաշես Ալեքսանյան․ դերասան
«Արա Դեղտրիկյանը դերասան չէր, մեծ արտիստ էր։ Այս գարնանը ևս մեկ գույն պակասեց մեր քաղաքից, երկրից ու ամբողջ երկրագնդից։ Ըստ իս՝ Արային պետք է հուղարկավորեին իր ծառայության վայրից՝ թատրոնից։
Կարո Շահբազյան, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն տնօրեն
«Նրան չեմ կոչի միայն Պարոնյան թատրոնի դերասան։ Նա վերջին 25-30 տարվա հանրապետության լավագույն արտիստներից էր։ Հունվարին մի ներկայացման գլխավոր դերակատար էր։ Ներկայացման ավարտին զանգեց, ասաց, որ հազիվ է խաղացել դերը, գլխապտույտ ուներ, թույլ էր։ Իմ սյուբյեկտիվ և օբյեկտիվ կարծիքով` դերասանի տունը թատրոնն է, բայց թատրոնից հրաժեշտ տալ որոշում է ընտանիքը։ Առաջին օրը խոսել եմ ընտանիքի անդամների հետ։ Նրենք ասացին, որ ուզում են հենց Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի ունենա հոգեհանգիստը։ Այդ պատճառով 2-3 օր ուշացավ արարողությունը։ Եկեղեցին զբաղված էր։ Առաջարկեցի, որ վերջին հրաժեշտը լինի թատրոնից, բայց Արայի կինը ասաց՝ «Չգիտեմ, ուզում եմ եկեղեցի»»։
Կարդա նաև
Դերասանուհի Ռոզա Դավթյանի ամուսինը ռուսաստանցի գործարար է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Get link
- X
- Other Apps
Ռոզա Դավթյանն ամուսնանում է, այսօր դերասանուհու նախահարսանեկան խնջույքն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- Get link
- X
- Other Apps