Դավիթ Միրոյանը եւ Սոնա Աբրահամյանը դուստր են ունենալու

Հաղորդավար Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավիթ Միրոյանը դեռ փետրվարին էին հայտնել, որ ծնողներ են դառնալու, երեկոյան էլ նրանք բացահայտել են երեխայի սեռը:
Զույգը դուստր է ունենալու, ինչը ցույց են տվել շատ գեղեցիկ տեսանյութով:
Լոս Անջելեսում բնակություն հաստատած հաղորդավարն ու երաժիշտն ամուսնացել են 2018 թվականին:


