Home ՍՈՑՑԱՆՑԵՐ «Այնքան լիահույս էի, որ ապաքինվելու է, խոստացավ, որ մի փոքր լավ զգալու դեպքում անպայման կհանդիպենք». գործընկերները՝ Արա Դեղտրկյանի մասին
Home ՍՈՑՑԱՆՑԵՐ «Այնքան լիահույս էի, որ ապաքինվելու է, խոստացավ, որ մի փոքր լավ զգալու դեպքում անպայման կհանդիպենք». գործընկերները՝ Արա Դեղտրկյանի մասին

«Այնքան լիահույս էի, որ ապաքինվելու է, խոստացավ, որ մի փոքր լավ զգալու դեպքում անպայման կհանդիպենք». գործընկերները՝ Արա Դեղտրկյանի մասին




Ինչպես արդեն հայտնել էինք, կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։

Դերասանի գործընկերները ցավակցական գրառումներ են արել սոցցանցերի իրենց էջերում ու նրա հետ լուսանկարներ հրապարակել:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հետևյալ գրառմամբ.

«Չգիտեմ, խոսքեր չկան ասելու, էլի ցավ, հազար ափսոս մեր ավագ ընկեր, հրաշք մարդ տեսակ, պարոն Դեղտրիկյան»:

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Լույսերի մեջ մնաս Արա ջան, լավ արտիստ և լավ մարդ»:



Սցենարիստ, հաղորդավար Դիանա Գրիգորյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է համատեղ լուսանկար և գրառում արել.

«Անկարող եմ խոսել և արտահայտել այն ինչ զգում եմ այս պահին: Ես միշտ սիրով եմ աշխատել նրա հետ, նրա հետ սիրով աշխատում էր իմ խումբը, որովհետև նա միշտ սեր էր տարածում: Բախտ եմ ունեցել նրա հետ գտնվել նկարահանման հրապարակում իբրև դերասանուհի: Լավ գործընկեր, հոգատար ընկեր, բարի անսահման, նկարահանման հրապարակում հումորի պակաս չէր լինում, եթե նա ներկա էր:

Հիշում եմ, թե ինչպես էր մեզ համար համեղ ուտեստներ պատրաստում, որքան համեղ էր պատրաստում: Տոն էր ինձ համար, երբ գիտեի, որ այդ օրը նրա հետ եմ նկարահանման: Հումորի մեծ չափաբաժնով, անսահման բարի, աննկարագրելի շռայլ, հոգատար, սրտացավ, լույս մարդ, վարպետ իր գործում:

Հիշում եմ` որքան հոգատար էր իմ նկատմամբ, երբ կոտրված ոտքով գնում էի նկարահանման: Նա ուներ ուրույն ձեռագիր ոչ միայն կինոյում և թատրոնում այլ նաև` կյանքում: Բազմաբովանդակ մարդ, արտիստ, ընկեր:

Վերջին անգամ նրա տարբերվող ձայնը լսեցի փետրվարի 14 ին` ծննդյան օրը: Այնքան լիահույս էի, որ ապաքինվելու է, խոստացավ, որ մի փոքր լավ զգալու դեպքում անպայման կհանդիպենք… ավաղ:

Նա մի արտիստ էր, որ ի զորու էր մխիթարել ու բժշկել մարդկանց հոգիներն իր մեծագույն զենքերով` տաղանդով ու ծիծաղով»:



Դերասան Արմեն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արա Դեղտրիկյանի հետ լուսանկար, որին կից գրել է.

«Սունդուկյան թատրոնում Արայի հետ խաղացինք «Մակբեթ»-ում, նա` Մակբեթ, ես` Բանքո, լավ ժամանակներ էին, այդ ներկայացումը մտերմացրեց մեզ, բեմում ընկերներ լինելուց զատ` ընկերացանք նաև կյանքում: Շատ եմ ափսոսում, որ այդքան կենսախինդ և նվիրական արտիստը լքեց այս աշխարհը, ցավալի է»:



Երգչուհի Սոնա Շահգելդյանը ևս անդրադարձել է դերասանի մահվանը.

«Շատ ցավալի է, լավ մարդ ու լավ դերասան: Կյանքը շատ կարճ ու դժվարություններով լի է: Սիրեք իրար, մարդ մնացեք, բարի եղեք, ամեն բան սուտ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհին: