Բլոգեր Դավան հարսանիքից տեսանյութ է հրապարակել, որտեղ ապագա հոր կարգավիճակում է
Բլոգեր Դավան՝ Դավիթ Մանուկյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել սիրելիի՝ երգչուհի Մարի Կրայմբրիի հետ հարսանեկան արարողությունից:
Զույգը չի հանրայնացրել, թե երբ է տեղի ունեցել հարսանիքը, սակայն ինչպես արդեն հայտնել էինք, նրանք սպասում են իրենց առաջնեկին:
Դավան տեսանյութը հրապարակել է իր ծննդյան 32-ամյակի կապակցությամբ։
«Սա իմ առաջին ծննդյան օրն է իմ նոր կարգավիճակում: Այն կարգավիճակում, որի մասին երազում էի: Երազներն իսկապես իրականանում են:
32 տարեկանում ես սիրող ամուսնու և ապագա հոր կարգավիճակում եմ:
32 տարեկանում ես բացարձակապես երջանիկ մարդ եմ և շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ներգրավված են դրանում և բոլոր նրանց, ովքեր ուրախ են ինձ համար»,- տեսանյութին կից գրել է Դավան:






