Home TV «Իրականում շատ դժվար է». Լիլիթ Թոխատյանի արձագանքը՝ Հրանտի ու Լուիզայի ամուսնալուծության մասին լուրերին
Home TV «Իրականում շատ դժվար է». Լիլիթ Թոխատյանի արձագանքը՝ Հրանտի ու Լուիզայի ամուսնալուծության մասին լուրերին

«Իրականում շատ դժվար է». Լիլիթ Թոխատյանի արձագանքը՝ Հրանտի ու Լուիզայի ամուսնալուծության մասին լուրերին




Ինչպես է արձագանքում Լիլիթ Թոխատյանը, երբ հասարակությունն անդադար «բաժանում» ու «միացնում» է իր ծնողներին՝ ընտանիքի շուրջ անընդհատ տարբեր պատմություններ հորինելով. այս մասին դերասանուհին անկեղծացել է «Հերմինե դիալոգ» հաղորդման շրջանակներում:

«Իրականում շատ դժվար է, ու ժամանակի ընթացքում պետք է գալ նրան, որ ոչ մի կերպ չվերաբերվես այդ ամենին: Ես ոչ վատ եմ վերաբերվում, ոչ ատում եմ այդ մարդկանց, ուղղակի չեմ վերաբերվում, որովհետև հասկանում եմ, որ այդ մարդիկ միշտ լինելու են:

Եթե վերաբեմունք ցույց տաս, անընդհատ կարդաս և ուշադրություն դարձնես, դա քեզ է խանգարելու, մտորումների մեջ ես ընկնելու, փորձելու ես լավ պատասխան մտածել:

Ուղղակի ավելի լավ է անտեսել, որովհետև ես գիտեմ, թե ինչ է կատարվում, տեսնում եմ ինչ կա իմ շուրջ ու հանգիստ եմ, որովհետև ճշմարտությունը գիտեմ: Իմ շուրջ սեր ու երջանկություն կա, ամենաշատը երևի դրանով եմ հպարտ, որ կարողացել եմ ինձ շրջապատել ոչ միայն ընտանիքում, այլ նաև այն մարդկանցով, ովքեր ինձ իրոք սիրում են»,- ասել է Լիլիթ Թոխատյանը: