Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ յուրօրինակ ներկայացմանը
Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ յուրօրինակ ներկայացմանը, որտեղ յուրաքանչյուր գործողություն իսկական արվեստի գործ է։
Մեր արտիստները ցուցադրում են զարմանալի ակրոբատիկ հնարքներ, օդային մարմնամարզական և նրբաճաշակ ծաղրածուների համարներ, որոնք ձեզ անմոռանալի հույզեր կպարգևեն:
Ձեզ սպասում են կախարդական պատրանքներ, տպավորիչ ձեռնածություն, հետաքրքիր ֆրիսթայլ և ռիսկային լարախաղացների համարներ, որոնք պատրաստ են զարմացնել ձեզ իրենց ճարպկությամբ և քաջությամբ:
Յուրաքանչյուր շաբաթ-կիրակի՝ ժամը 17:00-ին, Հաղթանակի զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ, դուք կարող եք դառնալ այս անմոռանալի տոնի մի մասնիկ, : Տոմսերը կարող եք ձեռք բերել զանգահարելով +374 93 66 55 19 կամ +374 93 66 55 14 հեռախոսահամարներով: Բաց մի՛ թողեք ձեզ և ձեր սիրելիներին մոգությամբ, ծիծաղով և հրաշքներով լի օր նվիրելու հնարավորությունը:





