Home ՍԿԱՆԴԱԼ «Ձեր յուրաքանչյուր անդուր հայհոյանք իմ ժպիտն է, իմ վառելիքն է». Ավետ Բարսեղյանը՝ վատ մեկնաբանությունների ու Սոնա Շահգելդյանի հետ տարաձայնության մասին
Home ՍԿԱՆԴԱԼ «Ձեր յուրաքանչյուր անդուր հայհոյանք իմ ժպիտն է, իմ վառելիքն է». Ավետ Բարսեղյանը՝ վատ մեկնաբանությունների ու Սոնա Շահգելդյանի հետ տարաձայնության մասին

«Ձեր յուրաքանչյուր անդուր հայհոյանք իմ ժպիտն է, իմ վառելիքն է». Ավետ Բարսեղյանը՝ վատ մեկնաբանությունների ու Սոնա Շահգելդյանի հետ տարաձայնության մասին




Նորից անդրադառնալ հիմարությանը դա նշանակում է լեգիտիմացնել հիմարությունը: Դրա համար ծիծաղենք, անցնենք առաջ»,- «Ռանդեվու» հաղորդման շրջանակներում՝ անդրադառնալով իր և երգչուհի Սոնա Շահգելդյանի միջև «Հենց այնպես» հաղորդումից հետո ծագած տարաձայնությանը, նշել է հաղորդավար, գրող Ավետ Բարսեղյանը:

«Ժամանցային ծրագրի ընթացքում, երբ Արսեն Սաֆարյանն ինձ է «կպնում», ես՝ Սաֆարյանին, մենք բոլորս իրար և այլն, հետո դրա համար տիկտոկյան նյութ դարձնել ու տարածելն անիմաստ է:

Ես վախ չունեմ արտահայտվել այնպես, ինչպես ժամանցային ծրագրում «համով է» հնչում: Ես ձերբազատված եմ մեկնաբանություն անողների վախից: Այն էներգիան, որը ծախսում եք, շատ շնորհակալ եմ դրա համար, որովհետև ձեր յուրաքանչյուր անդուր հայհոյանք իմ ժպիտն է, իմ վառելիքն է:

Սոնայի ընտանիքը, որ նույն օգտահաշվից գրում էր ինձ ու երեխայիս, ասեմ, որ շատ հանդարտ եմ վերաբերվում թե՛ Սոնա Շահգելդյան երգչուհուն, թե՛ անձին: Իսկ ինչ ասել եմ, նույն կերպ մտածում եմ, վստահեցնում եմ: Բարձրաձայնում եմ միայն ես՝ Ավետ Բարսեղյանը, որովհետև վախ ձեր գրածից չունեմ ու չեմ կարող ունենալ»,- ասել է նա: