Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Բլոգեր Դավան հարսանիքից տեսանյութ է հրապարակել, որտեղ ապագա հոր կարգավիճակում է
- Get link
- X
- Other Apps
«40 տարեկան էի, կարող էի նորից ամուսնանալ, բայց աղջիկներ ունեի, պիտի ամուսնացնեի». Ջուլիետա Բաբայան
- Get link
- X
- Other Apps
«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից». Սյուզան Մարգարյան
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Daqueenation»` այսպես է կոչվում այն երգը, որով «Դեպի Եվրատեսիլ 2020»-ի հաղթող Աթենա Մանուկյանն այս անգամ կմրցի Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու համար։ Արդյոք հաջողությունը կրկին կժպտա՞ նրան՝ պարզ կդառնա փետրվարի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք մրցույթի ժամանակ, որտեղ 12 մասնակից կպայքարի «Եվրատեսիլ 2025-ում» ներկայանալու համար։
Երեկոյի ընթացքում հունահայ երգչուհին հանդես կգա 12-րդ համարի ներքո՝ եզրափակելով համերգը: Լրագրողների հետ կարճ զրույցում երգչուհին քննարկել է իր երգը, այն ուղերձը, որը ցանկանում է փոխանցել, ինչպես նաեւ խոսել է մրցույթից իր ակնկալիքների մասին։
«Երբեմն պարզապես զգում ես, որ ժամանակը եկել է․ ճիշտն ասած, ես այս երգը ստեղծել էի 2020 թվականից՝ COVID-ի համաճարակից հետո: Ես միշտ փնտրում էի այն թողարկելու ճիշտ ժամանակն ու հասկացա, որ միայն «Եվրատեսիլի» համար պիտի թողարկեմ այն: Կարծում եմ՝ ամեն ինչ իր ժամանակն ունի»,-ասում է նա:
Աթենայի խոսքով՝ իր երգն ունի հստակ ուղերձ, որն ընդգծում է քրտնաջան աշխատանքի կարեւորությունը մարդու ձեւավորման գործում։ «Այն թեթեւության, տարբեր մարտահրավերների հաղթահարման եւ երբեք չհանձնվելու ուժեղ ուղերձ ունի»:
Երգչուհին հիշում է, որ իր կյանքը միշտ հագեցած է եղել երաժշտությամբ, եւ դեռ փոքր տարիքից բախվել է բազմաթիվ մարտահրավերների ու խոչընդոտների։
«Չնայած իմ կարիերայի լավ կամ վատ իրավիճակներին, ես երբեք չհրաժարվեցի այն ամենից, ինչ ինձ վիճակված էր անել: Հատկապես այս ոլորտում հաջողության հասնելու համար կապեր եւ մեծ գումարներ են պետք, իսկ երբ ես սկսեցի, փող չունեի, օգնող չունեի և ընդհանրապես կապեր չունեի: Ես սկսեցի զրոյից: Այսպիսով, ես պետք է ամեն ինչ ստեղծեի ինքնուրույն»:
Ինչ վերաբերում է փետրվարի 16-ի շոուն եզրափակելուն, Աթենան ասում է՝ իր համար նշանակություն չունի, թե որ համարի ներքո է հանդես գալու, նա այլ բան է կարեւորում․ «Չեմ կարծում, որ հերթականությունը կարեւոր է: Միակ բանը, որ կարեւոր է, այն է, թե ինչ ես դու առաջին հերթին տալիս եւ ինչ են ստանում մյուսները»,-հավելում է նա։

Կարդա նաև
«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին