Home TV Ժամանց «Կարծում եմ՝ սա այն երգն է, որով Հայաստանը կարող է ներկայանալ «Եվրատեսիլ»-ին». Պարգը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ին իր մասնակցության ու երգի մասին
Home TV Ժամանց «Կարծում եմ՝ սա այն երգն է, որով Հայաստանը կարող է ներկայանալ «Եվրատեսիլ»-ին». Պարգը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ին իր մասնակցության ու երգի մասին

«Կարծում եմ՝ սա այն երգն է, որով Հայաստանը կարող է ներկայանալ «Եվրատեսիլ»-ին». Պարգը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ին իր մասնակցության ու երգի մասին




«Դեպի Եվրատեսիլ» մրցույթը, որը տեղի է ունենալու փետրվարի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կբացի երգիչ Պարգը՝ հանդես գալով 01 համարի ներքո: Երգիչը մրցույթին մասնակցում է «Survivor» երգով, որը ստեղծել է միջազգային ճանաչում ունեցող հեղինակների հետ, նրանց թվում են Thomas G:son-ը եւ Peter Boström-ը՝ շվեդ երգչուհի Լորինի «Tatoo» երգի հեղինակները (երգը հաղթանակ է բերել երգչուհուն «Եվրատեսիլ 2023-ին»):

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Պարգը խոստովանեց՝ սկզբում մտածել է՝ միայն թե առաջին կամ երկրորդ համարի ներքո ելույթ չունենա. այժմ հակառակն է կարծում,-«Հետաքրքիր է, որ առաջինն եմ ելույթ ունենալու. կարծում եմ՝ սա ինչ-որ լավ նշան է»:

 
 Երգիչը նշեց՝ «Դեպի Եվրատեսիլ»-ին որոշել է մասնակցել 2-3 ամիս առաջ, երբ արդեն մոտավոր երգ ուներ մրցույթին համապատասխան: «Հասկացանք, որ մեր երգը կարող ենք ավելի հզորացնել եւ ուղարկել «Դեպի Եվրատեսիլ»: Երգիս հաղորդագրությունն ուղղված է այն մարդկանց, ովքեր կյանքում ունեցել են դժվար փուլեր, կարծում եմ՝ բոլորս ենք ունենում: Ուզում եմ փոխանցել, որ այդ դժվար օրերից հետո իրենց չկորցնեն, լինեն ուժեղ, պայքարեն, չհանձնվեն ու չկորցնեն իրենց ներքին լույսը»:

«Դեպի Եվրատեսիլ»-ն առաջին մրցույթն է, որին երգիչը մասնակցում է, խոստովանում է՝ մի քիչ լարված է, բայց վստահ է՝ շատ լավ համերգ են ունենալու: «Շատ լավ երգեր կան՝ տարբեր ժանրերի: Իմ կարծիքով սա միմյանցից տարբեր երգերի փառատոն է»,-ասում է նա:

Երգիչը հավելում է՝ «Ինձ թվում է՝ մարդիկ հավանել են իմ երգը, որովհետեւ այն դրայվով է, ես կարծում եմ՝ սա այն երգն է, որով Հայաստանը կարող է ներկայանալ «Եվրատեսիլ»-ում»:

«Եվրատեսիլ 2025»-ը տեղի է ունենալու մայիսի 13-ին, 15-ին ու 17-ին՝ Շվեյցարիայի Բազել քաղաքում: Մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի «Դեպի Եվրատեսիլ»-ի շրջանակում՝ պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում: