Մոնիկա Նազարյանը Armenian Music Video Awards-ի ժամանակ ցնցել է իր հմայիչ տեսքով ու ցուցադրել գեղեցիկ կարգավիճակը
Մոնիկան տեսախցիկների առջեւ փայլել է երկար սպիտակ ատլասե զգեստով, որը մինիմալիստական շքեղության լավագույն օրինակներից էր։ Մինչեւ հատակը հասնող ուղիղ զգեստն ամբողջացնում էին պարանոցին եւ գոտկատեղին տարածվող հուլունքները, իսկ ամենատպավորիչ դետալը երկար սպիտակ վերնազգեստն էր, որն առանձնանում էր այս տարի շատ թրենդային համարվող փքված թեւքերով։ Ի դեպ, երգչուհին զգեստի ներքո բացահայտել է նաեւ իր գեղեցիկ կարգավիճակը․ նա եւ ամուսինը՝ Դավիթը, սպասում են իրենց երկրորդ երեխային։
Հավելենք, որ Մոնիկա Նազարյանը բեմում է ավելի քան տասը տարի։ Իր գործունեության ընթացքում երգչուհին հանդես է եկել ոչ միայն հայրենիքում, այլեւ հայկական ժողովրդական երգարվեստը բարձրացրել ու բարձրացնում է աշխարհի տարբեր հարթակներում։
Ինչ վերաբերում է Armenian Music Video Awards-ին, այն մասշտաբային մրցանակաբաշխություն է, որի նպատակն է արտիստներին պարգեւատրել իրենց ամենադիտված ու սիրված երգերի ու տեսահոլովակների համար։ Այս տարի միջոցառումն աչքի ընկավ առանձնահատուկ շքեղությամբ ու բարձր մակարդակի կազմակերպչական աշխատանքով:







