Հայ եւ ֆրանսիացի անվանի երգիչները՝ Շառլ Ազնավուրին նվիրված Jamais երգի տեսահոլովակում
Երգի խոսքերի հեղինակը Բատիստ Ֆոմերն է, երաժշտության հեղինակը՝ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը: Նախագծում ընդգրկված են 10 հայտնի արտիստներ Ֆրանսիայից և Հայաստանից՝ Հելեն Սեգարա, Ժուլիեն Դասեն, Ջուլիանա Գրիգորյան, Սոնա Ռուբենյան, Գևորգ Հակոբյան, Մաշա Մնջոյան, Աննա Խաչատրյան, Արամ MP3, Հովհաննես Այվազյան և Էրիկ Կարապետյան:
Երգի գործիքավորումն իրականացվել է Ֆրանսիայում, իսկ ձայնագրման և նկարահանման աշխատանքները՝ Հայաստանում և Ֆրանսիայում:




