Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը «Նոր Ալիք 2024»-ում հաղթանակը նվիրեց հոր հիշատակին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը «Նոր Ալիք 2024»-ում հաղթանակը նվիրեց հոր հիշատակին




Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի գլխավոր մրցանակը ստացել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը։ Վերջինս, ելույթ ունենալով, նշել է՝ մեկ տարի առաջ կյանքից հեռացավ իր հայրը, որից հետո ինքն իրեն խոստացավ՝ բոլոր հաղթանակներն այդ պահից ի վեր նվիրելու է հոր հիշատակին։

Հակոբյանն արժանացել է ժյուրիի ամենաբարձր գնահատականին՝ մրցութային երեք օրերի արդյունքում հավաքելով 222 միավոր։