Home Հարցազրույց D Litte-ը՝ իր ու Միշոյի համագործակցության, երգի անսպասելի հաջողության, սխալ մեկնաբանությունների ու անձնական կյանքի մասին
Home Հարցազրույց D Litte-ը՝ իր ու Միշոյի համագործակցության, երգի անսպասելի հաջողության, սխալ մեկնաբանությունների ու անձնական կյանքի մասին

D Litte-ը՝ իր ու Միշոյի համագործակցության, երգի անսպասելի հաջողության, սխալ մեկնաբանությունների ու անձնական կյանքի մասին




Վերջերս երգչուհի D Litte-ն ու երգիչ Միշոն ներկայացրեցին իրենց համատեղ «Թթվածին» երգն ու տեսահոլովակը, որը հանդիսատեսի կողմից սիրվեց ու կարճ ժամանակ անց մեծ դիտումներ գրանցեց: Միշոյի հետ համագործակցության, երգի անսպասելի հաջողության, վատ մեկնաբանությունների ու անձնական կյանքի մասին Tert.am Life-ը զրուցել է երգչուհի D Litte-ի հետ:

Իմ ու Միշոյի համատեղ երգն իրականում պետք է լիներ հեղինակային, ես դա գրել էի մի քանի տարի առաջ, որ դառնար իմ սոլո կատարումներից մեկը: Բայց հետո ինչ-որ մի էտապում հասկացա, որ ինչ-որ գույն է պակասում, միտք է պակասում: Երգը ուղարկեցի Միշոյին: Ես չգիտեի իրեն դուր կգա, թե ոչ: Որոշ ժամանակ անց Միշոն գրեց, որ ես տեքստն արդեն գրել եմ (իր հատվածը): Եվ որոշում ենք, որ տեսահոլովակ պիտի նկարենք:



Սպասելի չէր երգի այդքան հաջողությունը

Երգն ավելի շատ անդերգրաունդ ոճի մեջ է, և այդքան էլ սպասելի չէր, որ բավականին հաջողություն կունենա, որովհետև այդ տիպի երգերն այդքան դիտումներ չեն ունենում: Նկարահանումներեն իրկանացրել ենք և՛ Հայաստանում, և՛ Միացյալ նահանգներում, հսկայական թիմ էր աշխատում: Բավականին բարդ է եղել, որովհետև ստուդիայից «սլիվ» էր եղել և երգի կիսատ տարբերակը մի քանի հազար մարդ տեսել էր: Որոշեցինք ռիսկի գնալ ու 2 ամիս անց տեղադրեցինք տեսահոլովակը: Նման դեպերում երգը կամ բացարձակ չի ունենում հաջողություն կամ շատ հաջողված է լինում: Այս դեպքում բախտներս բերեց: Երգը սկզբում կարող է դուր չգալ, այն պահանջում է երկար վերաբերմունք, 3-4 անգամ պետք է այն լսել հասկանալու համար:



Միշոն ու ես տարբեր ժամանակաշրջանների մտածողներ ենք

Միշոն շատ կոմֆորտ մարդ է և արտիստ: Ես վաղուց մտածում էի, որ միասին սիրուն դուետ կունենանք, բայց պատասխանատվությունը մեծ էր, որովհետև, չասեմ տարբեր սերունդներ ենք, բայց տարբեր ժամանակաշրջանների մտածողներ ենք: Շատ հեշտ է անցել նկարահանումները, դրական էներգետիկայով մարդ է Միշոն: Հուսամ նրա հետ էլի նոր երգերի գաղափարներ կլինեն:

Անձնական կյանքումս կա մեկը, բայց...

Իմ բախտը այնքանով է բերել, որ ես անձնականից կարող եմ գրեթե չխոսել, բայց լսարանը միևնույն է հետաքրքրքված լինի իմ երգերով: Դրա համար միշտ փորձում եմ շրջանցել այդ թեման, քանի որ ես կիսվում եմ անձնական երգերով, իսկ այն, ինչ ավելի ներանձնական է, պահում եմ իմ փոքր անկյունում: Այդպես ինձ ավելի կոմֆորտ ու ապահով եմ զգում: Եթե որևէ էտապում զգամ, որ կարիք կա դրանով կիսվելու, ապայման կանեմ, բայց դեռևս վայելում եմ ներքին հանգստությունս: Իմ կյանքում կա ինչ-որ մեկը, բայց չեմ բացում փակագծերը, որովհետև դա իմ և նրա սահմանն է:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում